USD USA Առք` 415.5 Վաճառք` 418.5 EUR EUR Առք` 538 Վաճառք` 547 RUB RUB Առք` 13.2 Վաճառք` 13.4

30

Օգոստոս

2014

Հայ. Eng.
Yerevan Weather
Երևան
28°C
Վաղը սպասվում է Yerevan Tomorrow Weather 20 °C ~ 35 °C

Գյումրիում կայացավ պետական միջոցներով կառուցվող բնակարանների երկրորդ վիճակահանությունը


Ամսաթիվ  : 17 Հունիս 2012 23:04
   

Գյումրիում պետական միջոցներով կառուցվող բանակարանների այս տարվա երկրորդ վիճակահանությունն անցկացվեց հունիսի 17-ին: Վիճակահանությանը մասնակցում էին երկու սենյականոց բանակարնի շահառուները: “Արմենպրեսի” հաղորդմամբ` այս անգամ վիճակահանությանը մասնակցում էր  ՀՀ քաղաքաշինության փոխնախարար Ավագ Հակոբյանը: Վերջինս տեղեկացրեց, որ վիճակահանության են դրված Գյումրու Անի եւ Մուշ 2 թաղամասերում կառուցված 38 բազմաբնականակարան շենքերի 528 բնակարաններ եւ անցյալ վիճակահանության արդյունքում չբաշխված եւս 1 երեք սենյականոց բնակարան:

«Սրանով երկու սենյականոց բնակարանների վիճակահանությունը չի ավարտվի, կլինի եւս մեկ վիճակահանություն: Մինչեւ սեպտեմբեր կլինի նաեւ մեկ սենյականոց բնակարանների վիճակահանությունը»,-նշեց փոխնախարարը:

Վիճակահանությունը, որը նախատեսված էր անցկացնել առավոտյան, մեկնարկեց ավելի ուշ՝ այլ վայրում: Ինչի հիմնական պատճառը հատկացված տարածքի՝ Գյումրու թիվ 11 դպրոցի, անհարամար եւ փոքր լինելն էր, ինչն էլ վիճակահանության բոլոր մասնակիցների դժգոհության պատճառ էր դարձել: Ավելի ուշ, վիճակահանությունը տեղի ունեցավ Գյումրու Տեքստիլագործների մշակույթի պալատում:


Լրահոս

12:17-տեստ

Լավագույն նորություններ

Ամենաշատ ընթերցվածը

Ամենաշատ դիտված տեսանյութեր

Հեղինակային իրավունք © 2012.RBB.am: Բոլոր իրավունքները պաշտպանված են: